Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Քնեսեթի փոխխոսնակը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները

Քնեսեթի փոխխոսնակը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները
05.04.2016 | 01:35

Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը Աժ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի հետ հանդիպման ժամանակ խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և կոչ է արել հաստատել խաղաղություն: Քնեսեթի պատգամավորները նշել են, որ խնդրի միակ լուծումը խաղաղությունն է, որը երկարատև գործընթաց է:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ